Ախ այդքան դաժան ու անգութ է պատերազմը,
Մրմուռ է տալիս,խառնում հոգեկան աշխարհը,
Խորը ցավեցնում է,խլում մարդկային կյանքեր,
Մարում է օջախներ,երազանքների հույսեր:
Կապանքների մեջ է պահում,չկա փրկություն,
Ինչ մեղքերի համար ես անում վատություն,
Դարերով մեր սրտերում խոր վերքեր թողեցիր,
Անգութ պատերազմ,հուր հավիտյան չքացիր:
Մեր բարեկեցիկ կյանքը դաժան դժոխք սարքեցիր,
Լույս երազանքներիս ճամփեքը սև քողով ծածկեցիր,
Մարդասպան ռումբերով խոցեցիր ահել ու ջահել,
Լռեցրու ձայները ահարկու՝ սատանային հաճո:
Իմ ժողովուրդ միասնության մեջ է փրկության ելքը,
Որտեղ չի հասնում արյունաբու չարիք ոսոխի ձեռքը,
Աղոթքներով ու նոր ուժերով զինվենք զորանանք,
Նորից պայծառ,խաղաղ կյանքով վերստին ապրենք:
ԳՈՒՍԱՆ ԷԴԻԿ ԹԱՄԱՐՅԱՆ
Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев